Մոսկովյան «Поклонная гора»-ի վրա կտեղադրվի խորհրդային լեգենդար հետախույզներ հայազգի Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը:
РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը, գրում է, որ սառցե քանդակը հետախույզներին կներկայացնի 1946 թ-ի կերպարանքով՝ նրանց առաջին ամուսնության ժամանակ։
Նշվենք, որ Վարդանյաններն ամուսնացել են երեք անգամ, բայց առաջին՝ իսկական ամուսնությունից, նրանք ևս երկու անգամ պսակադրվել են՝ հետախուզական գործողությունների ընթացքում։
«Քանդակի բացումը տեղի կունենա երկուշաբթի՝ «Սառցե Մոսկվա» ամանորյա փառատոնի շրջանակում։ Չէինք կարող անտարբեր անցնել ամբողջ կյանքն ի շահ մեր պետության աշխատած Վարդանյանների կողքով»,- լրատվականի փոխանցմամբ՝ ասել է փառատոնի հեղինակ Ալեքսանդր Կովտունեցը։